Թշնամին հայ զինվորին ու հայ սպային չի հաղթել. թշնամին նիկոլին ա հաղթել, ջալալին ա հաղթել, տոնոյանին ա հաղթել, բայց ոչ 6 տանկ խոցած ժամկետայինին. Արամ Գևորգյան
Advertisement 1000 x 90

Թշնամին հայ զինվորին ու հայ սպային չի հաղթել. թշնամին նիկոլին ա հաղթել, ջալալին ա հաղթել, տոնոյանին ա հաղթել, բայց ոչ 6 տանկ խոցած ժամկետայինին. Արամ Գևորգյան

Արամ Գևորգյանը ֆեյսբուքում գրել է.

«Թշնամին հայ զինվորին ու հայ սպային չի հաղթել։ Ես դա միշտ եմ ասել։ Թշնամին օրվա իշխանությանը, վախկոտ մորթապաշտներին ա հաղթել։ նիկոլին ա հաղթել, ջալալին ա հաղթել, տոնոյանին ա հաղթել, բայց ոչ 6 տանկ խոցած ժամկետայինին, ոչ ՀՄՄ-ով թշնամու մեջ մխրճված մայորին, ոչ մինչև վերջին շունչը զինվորի կողքին կռվող ու զոհվող գնդապետին ու փոխգնադպետին։

Թշնամուն մենք կպարտվենք, երբ կուլ տանք հայ զինվորի՝ վախկոտ ու դավաճան լինելու մասին լոլոները, որոնք ամեն ամիս մեզ կերցնում ա նիկոլի աած-ն։ Դավաճաններ միշտ են եղել, ու բոլոր դեպքերում իրանց հետ մի կերպ են վարվել։ Մենակ մեր մոտ ա, որ իրանց մասին ռեպորտաժներ են նկարում։ Էլ չասած, որ շատ դավաճանների էլ պետական պարգևներ ու հերոսի կոչումներ են շնորհում։ Դա էլ ա դավաճանությունը խրախուսելու մի միջոց։

Թշնամին մեզ կհաղթի այն ժամանակ, երբ կհամակերպվենք Եռաբլուրի ընդլայնման ու Արցախի բացակայության հետ։ Երբ կասենք՝ «դե բա պատերազմ էր, դե բա զոհեր էլ պիտի լինեի»։ Զոհեր տալը չպետք է խառնել մսաղաց ուղարկելու հետ, պատերազմն էլ չպետք է խառնել նախապես պայմանավորված ու գծած օպերացիայի հետ։ Երբ դու հայ զինվորին կոչ ես անում կռվել Շուշիի համար, բայց դու Շուշին ամսի 6-7-ից արդեն հանձնել ես, իսկ ամսի 9-ին էլ գրում ես, որ մարտերը Շուշիի համար շարունակվում են, էդքանից հետո դու ո՞նց կարաս ասես, որ պատերազմ ես վարել։ Դու հայ զինվորին մսաղաց ես ուղարկել, որ հետո ասես՝ «դե կռվեցինք, զոհվեցին, չկարողացանք պահել, փախել էին, ես ինչ անեմ»։

Վերջին պատերազմի մասին օտարների հետ շփվելիս ադրբեջանցիներն ասում են, որ հայերը սա այսպես չեն թողնի։ Իրենք էլ գիտեն, որ իրենք հաղթել են նիկոլին ու նրա ոհմակին, բայց ոչ հայ ազգին։ Պատերազմից 2 տարի անց էլ թշնամին տեսնում է, որ իր առջև ծնկի է իջել միայն ապիկարների մի կույտ, բայց ոչ հայ զինվորը, ոչ հայ ժողովուրդը»։



Նման նյութեր