Քաղաքապետարանը կբարեկարգի «Կասկադ»-ը, կկառուցվի թանգարան ու ամֆիթատրոն
Advertisement 1000 x 90

Քաղաքապետարանը կբարեկարգի «Կասկադ»-ը, կկառուցվի թանգարան ու ամֆիթատրոն

Երևանի քաղաքապետարանը մտադիր է ամբողջությամբ բարեկարգել «Կասկադ» համալիրը։

Երևանի ավագանու նիստում քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը տեղեկացրեց՝ Գաֆէսճեան հիմնադրամի հետ բանակցությունների արդյունքում համաձայնություն է ձեռք բերվել, որ Կասկադի փոսորակը, որը 2002 թվականի մայիսին համայնքի կողմից նվիրաբերվել էր Գաֆէսճեան հիմնադրամին, ամբողջությամբ հետ վերադարձվի Երևան համայնքին։

Քաղաքապետի խոսքով. «Մտադրություն կա այնտեղ կառուցել Ժամանակակից արվեստի թանգարանի նոր մասնաշենքը։ Կունենանք նաև ամֆիթատրոն, որը հնարավորություն կտա Երևանում ակտիվացնել մշակութային կյանքը»։