Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան էջից.
«Սուրբ Էջմիածնում տեղի ունեցած նախագահների հանդիպումը Վեհափառի գլխավորությամբ, համարում եմ լավ նախասկիզբ։ Առավել կարևոր է, որ գաղափարական ու քաղաքական լուրջ հակասություններ ունեցող Լևոն Տեր-Պետրոսյանն ու Ռոբերտ Քոչարյանը նստել են մեկ սեղանի շուրջ ու խոսել հնարավոր համագործակցությունից։
Սա նշանակում է, որ մեր վիճակը ավելի վատ է, քան որևէ մեկը կարող է պատկերացնել։ Երկու նախկին նախագահները բավական լավ են պատկերացնում ամեն ինչ, ունեն կապեր ու տեղեկություններ։
Մի պահ պատկերացրեք՝ ինչքան վատ է վիճակներս, որ Տեր-Պետրոսյանականներն ու Քոչարյանականները համագործակցության եզրեր են գտնում։
Ցանկալի չեմ համարում նախկին նախագահներից որևէ մեկի կերպարի վերադարձը, բայց նրանց միավորումը անհրաժեշտ է Հայաստանի ներկա հանցավոր վարչախմբից ազատվելու և պետականության փրկության համար։
Լևոն Տեր-Պետրոսյան-Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան-եկեղեցի միավորումը՝ անկախ գաղափարական հայացքների խիստ տարբերությունից, կարող է ապահովել հակակշիռների և զսպիչների համակարգի կիրառումը։ Այդ դեպքում նաև տարբեր քաղաքական ուժերի փոխադարձ զսպումը կարող է նաև ապահովել երկրի իրական կայունությունը և վերազինումը։ Հուսամ, շարունակություն կունենա սկսված գործընթացը և արդյունք կստանա»։