Պատերազմում պարտվածը չի կարող խաղաղություն բերել, իրեն շարունակաբար պարտադրելու են, շարունակաբար զիջելու է ու շարունակաբար մեզ ջարդելու են. Հովհաննես Ավետիսյան
Advertisement 1000 x 90

Պատերազմում պարտվածը չի կարող խաղաղություն բերել, իրեն շարունակաբար պարտադրելու են, շարունակաբար զիջելու է ու շարունակաբար մեզ ջարդելու են. Հովհաննես Ավետիսյան

Հովհաննես Ավետիսյանի ֆեյսբուքյան էջից.

«Նիկոլը ձեզ երկարաժամկետ խաղաղություն էր խոսք տվել, չի կատարել ու չի էլ կարողանալու: Որովհետև պատերազմում պարտվածը չի կարող խաղաղություն բերել, իրեն շարունակաբար պարտադրելու են, շարունակաբար զիջելու է ու շարունակաբար մեզ ջարդելու են:

Նիկոլը ձեզ խոսք էր տվել թալանի վերադարձ, օլիգարխիկ համակարգի կազմաքանդում: Չի կատարել, չի էլ կարողանալու, նաև որովհետև հրաժարվեց դատական համակարգի վեթինգից: Չի կատարելու, ավելին, ինքն ու իր նեղ շրջապատն են վերածվում օլիգարխների, և նա հետզհետե դառնում է միանձնյա դիկտատոր:

Նիկոլը ձեզ բարեկեցություն էր խոստացել, չի կատարել ու չի կարողանալու որովհետև իր քայլերի հետևանքով Հայաստանն էլ ավելի խորն է ռեսուրս պետության ճիրաններում հայտնվել: Մեզ ամեն կերպ օգտագործելու են, մեր հաշվին ավելի ուժեղանալու և ինչ-որ պահի մեր քաղաքական միավորը քարտեզից մաքրելու համար:

Հայրենակից, եթե այս պարզ իրողությունները չես հասկանում ուրեմն դու խելքից պակաս ես: Կներես, որ ուղիղ եմ ասում: Իսկ եթե հասկանում ես ու հույսով նստել սպասում ես, որ հին օլիգարներն են քեզ համախմբելու, ուրեմն անհույս միամիտ ես: Գտեք ձեր մեջ նոր մարդկանց ում կվստահեք և ում առաջարկած օրակարգի շուրջ կհամախմբվեք, գտեք նրանց ու պահանջներ ներկայացրեք: Այդ մարդիկ պետք է գիտելիք և կարողություն ունենան, արժեքներ և արժանիքներ կրեն, պատիվ և պատասխնատավություն հասկանան, և պետական համակարգին մոտ կանգնած լինեն, գտեք դրանց և համամբվեք:

Պատերազմները համակարգերի միջև են, ձեր անհատական ջանքը, որն համակարգից դուրս է, օգուտ չի տալու: Պինդ եղեք ու հանձնվելու մասին չմտածեք, հանձնվելու պատճառ չկա, իսկ պայքարելու՝ լիքը: Գտեք իրար»:



Նման նյութեր