«Լուռ աշխարհ». Արամեն եւ կինը նոր երգ են ներկայացրել` նվիրված 44-օրյա պատերազմի նահատակներին (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

«Լուռ աշխարհ». Արամեն եւ կինը նոր երգ են ներկայացրել` նվիրված 44-օրյա պատերազմի նահատակներին

Երգիչ Արամեն եւ կինը՝ Աննան նոր համատեղ երգ են ներկայացրել՝ նվիրված 44-օրյա պատերազմին նահատակված տղաներին: Երգի հոլովակից մի հատված երգիչը հրապարակել է իր ինստագրամյան էջում:

«Լուռ աշխարհ» կոչվող երգի երաժշտության հեղինակներից է հենց ինքը`Արամեն, խոսքերի հեղինակը`Սյոմա Կոդաբաշյանը։ Հոլովակի հեղինակը Արմեն Ասրյանն է։

«27. 09», – հրապարակմանը կից գրել է Արամեն: