Մի պահ փորձեք պատկերացնել սահմանին կանգնած զինվորի հոգեվիճակը.
վարչապետի պաշտոնն զբաղեցնողն ազգակործան կապիտուլյանտ՝ ամեն գնով «խաղաղություն» մուրացող, ՀՀ առաջին նախագահն ասում է, էլ տարբերակ չկա, պետք է կապիտուլյացիա ստորագրել, հակառակ դեպքում ավելի վատ կլինի… գիտի, թե ինչպես է առայսօր այս իշխանությունը վարվում հայրենիքի համար զոհվածների և նրանց ծնողների հետ, տեսնում է նրանց վայելքներն ու խրախճանքները, բայց միևնույն է՝ պահում է իրեն վստահված սահմանը կյանքի գնով: Անբացատրելի է ուղղակի:
Կեցցե՛ք։ Հուսանք, մի օր ձեզ արժանի իշխանություն կունենանք։
Արսեն Ջուլֆալակյան
ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր,
օլիմպիական փոխչեմպիոն,
աշխարհի, Եվրոպայի չեմպիոն ըմբիշ