«Զինվորի տանը» բացվեց 3 վիրահատարան, վերակենդանացման բաժանմունք և հետվիրահատական 7 հիվանդասենյակ՝ 14 մահճակալով։ Հիմնանորոգել ենք մոտ 500 քմ տարածք:
Բաժանմունքների հագեցվածությունը հնարավորություն կտա վերականգնողական բուժում ստացողներին ամբողջական կուրս անցնել հենց «Զինվորի տանը»՝ առանց տեղափոխվելու այլ հաստատություններ: Բաժանմունքում ապահովված է հիվանդի վիճակի 24-ժամյա մոնիթորինգի տեխնիկական հնարավորություն և այն ամբողջությամբ հարմարեցված է հաշմանդամություն ունեցող անձանց:
Նորաբաց վիրաբուժական բաժանմունքում մատուցվելու են միկրովիրաբուժական, պլաստիկ վիրաբուժական, օրթոպեդիկ, տրավմատոլոգիական, ուռոլոգիական և այլ վիրաբուժական ծառայություններ: Վիրաբուժական բաժանմունքը համապատասխանում է միջազգային բոլոր չափանիշներին։ Վիրահատարաններից մեկում առկա է օդափոխության լամինար հոսք, ինչը 99 տոկոսով կանխում է ինֆեկցիոն ռիսկերը»:
Արմեն Մուրադյանի ֆեյսբուքյան էջից