100 փաստ ցինիկ ու երեսպաշտ խաբեբաների մասին
Advertisement 1000 x 90

100 փաստ ցինիկ ու երեսպաշտ խաբեբաների մասին

Հիշում եք երևի ապրիլյան պատերազմի այն միֆը, թե մեր զինվորներն, իբր, ստիպված բահերով էին կռվում։

Այդ սուտը տարածվեց, դարձավ «փաստ» ու երբ 2020 թվականի հունվարին Նիկոլը Կապանից հայտարարեց, թե «Հայաստանի Հանրապետության կառավարությունը փակել է 80-ականների զենքերի ամոթալի էջը», նիկոլական հաստիքային ու արտահաստիքային քարոզչատուզիկները ամեն տեղ գրում էին, թե տեսե՛ք, տեսե՛ք, Serji vaxt™ զինվորները բահերով էին կռվում, Սերժը 80-ականների զենքով էր բանակը պահում, իսկ մեր Նիկոլըըըը…!

Ընդամենը 2,5 տարի անց Կապանը կիսադատարկ է, իսկ նույն նիկոլական քարոզիչները բահ, քլունգ ու լոմեր հավաքելու մասին հայտարարություններ են տարածում, թե բա. «տղերքը բահեր չունեն, բերե՛ք, հասցրե՛ք, ժողովուրդ ջան»։

Ու ոչ մի կոգնիտիվ դիսոնանս…

#100փաստ ցինիկ ու երեսպաշտ խաբեբաների մասին։

Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան էջից



Նման նյութեր