ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդին ծնկի եկավ և համբուրեց Վազգեն Վեհափառի աջը
Advertisement 1000 x 90

ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդին ծնկի եկավ և համբուրեց Վազգեն Վեհափառի աջը

1960թ.ին, Վազգեն 1-ինի հայրապետական այցի օրերին եղան հետաքրքիր հանդիպումներ, որոնցից մեկի մասին կուզենայի պատմել:

Հարվարդի համալսարանի ղեկավարության խնդրանքով Հայոց Հայրապետը համաձայնություն տվեց այցելելու համալսարան:

Վեհափառի ընդունելությունը կազմակերպված էր շատ բարձր մակարդակով, նույնիսկ խնդրեցին տեղ գրավել նախագահական սեղանի կենտրոնում, եղան ջերմ մաղթանքներ:

Վեհափառի շքեղ ընդունելության ավարտից հետո հայտարարվեց, որ մի քանի րոպե հետո այստեղ կժամանի ԱՄՆ նախագահի ամենահավանական թեկնածուն՝ Ջոն Քենեդին: Որոշ լուրերի համաձայն նախագահը իր այցը համաձայնեցրել էր Վեհափառի այցի հետ:

Ջոն Քենեդու հանդիպումը Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ շատ տպավորիչ էր. չլռող ծափերի ներքո նա մոտեցավ Վեհափառին, ԲԱԶՄՈՒԹՅԱՆ ԱՌՋԵՎ ԾՈՒՆԿԻ ԵԿԱՎ, ՀԱՄԲՈՒՐԵՑ ՀԱՅՈՑ ՀԱՅՐԱՊԵՏԻ ԱՋԸ, ԽՆԴՐԵՑ՝ ՕՐՀՆԻ ԻՐԵՆ, ՀԵՏԵՎՈՐԴՆԵՐԻՆ ԵՎ ԻՐ ԵՐԿԻՐԸ՝ ԱՄԵՐԻԿԱՆ:

Հանդիպումը մեծ արձագանք ունեցավ ամբողջ Ամերիկայում: Դժբախտաբար այս դեպքի մասին մեզանում ոչ մի տեղ չգրվեց հասկանալի պատճառներով (անցյալ դարի 60-ական թվականներին Խորհրդային պետության և ԱՄՆ-ի միջև սառը պատերազմի պատճառով):

socnews.net



Նման նյութեր