Նման ֆիլմերի կարիքը մեծ է…
Advertisement 1000 x 90

Նման ֆիլմերի կարիքը մեծ է…

«Երեկ դիտեցի Արցախյան գոյապայքարին նվիրված «Կյանք ու կռիվ 2. 25 տարի անց» հայկական նոր ֆիլմը: Այն նախորդի շարունակությունն էր, որի գործողություններն արդեն ընթանում էին մեր օրերում:

Անկասկած, ֆիլմն առաջինի նման հուզիչ էր, գործնական հայրենասիրությամբ լի, նոր դերասաններով և նրանց հրաշալի խաղով, նուրբ հումորով, բայց այնքան խոսուն ու գրավիչ, որ ավարտից հետո ակամայից սկսում ես շատ բաների մասին մտածել: Սա նշանակում է, որ ֆիլմն իսկապես ստացվել է: Ամեն դեպքում, ֆիլմի ստեղծագործական խումբը փորձել է հնարավորինս անկեղծ լինել և կարևոր պատգամներ հղել ամենքիս:

Ուրախալի է, որ ֆիլմը դրական ավարտ ունի: Անթաքույց, նման ֆիլմերի կարիքը մեծ է, քանզի դրանք ոչ միայն դաստիարակչական նշանակություն ունեն և պահպանում են անցյալի կարևոր դեպքերի հիշողությունը, այլև ամենակարևորը` խոսում են մեր սրտից և հոգուց, վեր հանում իսկական հայի կերպարը:

Ուստի, անպայման կտրվե´ք տապասիաներից և իչաներից և դիտե´ք այս ֆիլմը…»,- Facebook-յան իր էջում գրել է Տ. Զաքարիա վարդապետ Բաղումյանը



Նման նյութեր