Սա բուրավետ կոյուղաջուր է։ Երեք օր է այն հոսում է Համբարձումյան փողոցով (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Սա բուրավետ կոյուղաջուր է։ Երեք օր է այն հոսում է Համբարձումյան փողոցով

Սա բուրավետ կոյուղաջուր է։ Երեք օր է այն հոսում է Համբարձումյան փ֊ով, գնում հասնում մինչև զուգահեռ փողոցներ։ Խոլերայի ու այլ հիվանդությունների այս աղբյուրը պարբերաբար փողոց է հորդում. գոնե ամսվա մեջ նվազագույնը մեկ անգամ։ Հատկապես խայտառակ հոտ է տարածվում ամռան շոգին։ Դրա միջով անցնում են հարյուրավոր մարդիկ , մեքենաներ։ Կեղտը տարածվում է, գարշահոտությունը ` նույնպես։ Երեք օր է համապատասխան կառույցները տեղյակ են։

Ոչինչ արված չէ։

Այս խնդիրը մշտական է։

Ամսվա մեջ մի քանի անգամ մաքրում են կոյուղատարը, բայց սա ընդամենը կարճատեւ լուծում է լինում։

Թաղամասի այս հատվածում պետք է համակարգային լուծում տրվի։ Նոր կառուցվող շենքերը երբ բնակեցվեն իրավիճակը էլ ավելի կբարդանա։ 21րդ դարում կեղտաջրերի գետերով փողոցներ ունենալը ամոթ է ։

Երևանի քաղաքապետարանին, Արաբկիրի թաղապետարանին ու պատասխանատուներին եմ դիմում. լուծում տվեք։ Համակարգային լուծում։

Հետո շատ ավելի բարդ կլինի։

Երևանի քաղաքապետարան / Yerevan Municipality Արաբկիր Վարչական շրջան

Սեդա Մուրադյանի ֆեյսբուքյան էջից



Նման նյութեր