Հալեպահայ քաղաքագետ Սաղաթել Բասիլն ամուսնացել է. arevelk.am
Advertisement 1000 x 90

Հալեպահայ քաղաքագետ Սաղաթել Բասիլն ամուսնացել է. arevelk.am

Հալեպահայ քաղաքագետ, ՀՀ արտգործնախարարության նախկին աշխատակից Սաղաթել Բասիլը Երևանում ամուսնացել է Ռաջնի Ավագյանի հետ: Հալեպում ծնված և փոքր տարիքից հիվանդության հետևանքով տեսողությունից զրկված հալեպահայ երիտասարդը ստացել է քաղաքագետի կրթություն, մասնագիտացել մերձավոր-արեւելյան քաղաքական թեմաներով: Նա հաճախ հանդես է գալիս ելույթներով ու հոդվածներով:

Իր ամուսնության առթիվ Սաղաթել Բասիլը գրառում է կատարել. «Հեռու՝ զորապաշտությունից և զինվորականությունից, հեռու՝ իշխանատիրությունից և սեփականացումից, հեռու՝ կառավարումից և հոխորտանքից, հեռու ավանդույթներից և սովորություններից, հեռու՝ բառերից և հաճոյախոսություններից, հեռու՝ հրավերներից և մատանիներից, հեռու՝ խնճույքներից և հեռու  ամեն ինչից,  հանդիպեցինք, որոշեցինք և միացանք: Արդյունքը՝  քաղաքացիական ամուսնությունն էր, հիմնված լույսի և սիրո վրա: Պարզապես որոշեցինք մեր ճանապարհը միասին շարունակել»:

arevelk.am