Վայոց Ձորի Շատին գյուղում սողանք է տեղի ունեցել. մոտ 450 խմ հողային զանգված սահել է հարակից ձորը
Advertisement 1000 x 90

Վայոց Ձորի Շատին գյուղում սողանք է տեղի ունեցել. մոտ 450 խմ հողային զանգված սահել է հարակից ձորը

Սեպտեմբերի 30-ին, ժամը 08։49-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց Ձորի մարզի Շատին գյուղի Հոստուն թաղամասի տներից մեկին հարակից հողամասում ակտիվացել է սողանք։

ԱԻՆ-ից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։

Պարզվել է, որ Հոստուն թաղամասի 19-րդ փողոցի 2-րդ փակուղու տներից մեկին հարակից հողամասում մոտ 200 քմ տարածքում ակտիվացել է սողանք՝ մոտ 450 խմ հողային զանգված սահել է հարակից ձորը։

Փրկարարները սահմանազատել են տարածքը։