Նիկոլը, երբ սկսում է խոսել ոստիկանների, ուսուցիչների և առհասարակ բոլորի աշխտավարձերը բարձրացնելուց, ուրեմն առաջիկայում մի վատ բան է տեղի ունենալու. Բաբկեն Հարությունյան
Advertisement 1000 x 90

Նիկոլը, երբ սկսում է խոսել ոստիկանների, ուսուցիչների և առհասարակ բոլորի աշխտավարձերը բարձրացնելուց, ուրեմն առաջիկայում մի վատ բան է տեղի ունենալու. Բաբկեն Հարությունյան

Բաբկեն Հարությունյանի ֆեյսբուքյան էջից.

«Նիկոլը, երբ սկսում է խոսել ոստիկանների, ուսուցիչների և առհասարակ բոլորի աշխտավարձերը բարձրացնելուց, ուրեմն առաջիկայում մի վատ բան է տեղի ունենալու։ Իմիջայլոց, որքան անհավանական թվերով բարձրացնելուց է խոսում, այնքան ավելի վատ բան է տեղի ունենում։

Դե հասկանում ենք, մի ձև պետք է չէ՞ դժգոհներին խոստումներ տա, որ համբերեն, մինչև ինքն իր հարցերը լուծի, հետո մեկա շատերը չեն էլ հիշելու, թե ինչեր էր խոստացել, օրինակները բազմաթիվ են։ Պարզ է չէ՞, որ օրինակ ուսուցիչը լսի, թե իր աշխատավարձը Նիկոլը իբր քննարկումնէ 8֊900 հազար դարձնելու հարցը, սպասելու է տեսնի, գոնե քննարկվածի կեսի չափ կստանա, թե՞ չէ, իսկ մինչև սպասեն, բանը բանից կանցնի։

Ընդդիմությունն էլ է շատ ուրիշ, շա՜տ, մինչ օրս ընդամենը մի խոստում է տվել հանրությանը, որ դուրս կգա փողոց, և պատկերացրեք, այդ խոստումը նույնիսկ գերակատարել է` տասնյակ անգամներ դուրս գալով, տուն գնալով, հետո նորից դուրս գալով, կրկին գուն գնալով…

Հ.Գ. մարդիկ ուզում են հասկանալ, սրանց իշխանազրկելուց հետո իրենց ինչ է սպասվում, ինչ խոստումներ է տալիս ընդդիմությունը, բացի փողոց դուրս գալու խոստումից»։



Նման նյութեր