Indiegogo պորտալում հայտնվել է քրաուդֆանդինգի նոր նախագիծ՝ iPhone-ի ինքնամաքրվող պատյան, որը կոչվում է Titan։ Այն մշակվում է Ster Foton Innovations-ի կողմից:
Հաղորդվում է, որ արևի ուղիղ ճառագայթների տակ նյութը, որից պատրաստված է ծածկույթը, առաջացնում է ֆոտոկատալիտիկ գործընթացներ։ Սա հանգեցնում է նրան, որ պատյանի մակերեսին մանրէների կենսունակությունը նվազում է՝ պաշտպանելով սմարթֆոնի տիրոջը տարբեր հիվանդություններից։
Բացի այդ, ըստ արտադրողի, պատյանը բավական ամուր է։ Այն կարող է պաշտպանել սարքավորումը ընկնելու ժամանակ վնասվելուց։ Այս պահին տարբերակները հասանելի են iPhone 12 և iPhone 13 մոդելների համար, սակայն շուտով տեսականին կընդլայնվի՝ ներառելով iPhone 14-ի ներկայիս շարքը:
Մեկ պատյանի արժեքը կկազմի $68 (գրեթե 28 000 դրամ):