Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարել է, որ ՊՆ-ում խորհրդակցություն է արել ու իրեն զեկուցվել է, որ բանակը կենցաղային իրերի պակաս չունի։
Եթե Նիկոլ Փաշինյանը իրոք հավատում է իր ասածին, ապա ինքը շարունակում է չտիրապետել բանակի իրական վիճակին ու չհասկանալ զեկուցածի և իրականության տարբերությունը։
Դիրքերում, ի հեճուկս Փաշինյանի հայտարարության, չկա բավարար քանակի քլունգ, բահ ու տաք հագուստ։ Քանի որ զինվորներն այս իրավիճակում հաճախ քնում են ոչ թե բլինդաժում, այլ խրամատում (ավելի անվտանգ է), բարձրադիր դիրքերում խիստ կարիք ու պակաս կա ձմեռային քնապարկերի։
Ավելին, զորքն այժմ ունի մի շարք էլեկտրոնային սարքավորումներ, որոնց համար զգացվում է փաուեր-բանկերի ու էլեմենտների պակասը (երբեմն` բացակայությունը)։
Ընդ որում, եթե բանակը ինչ–որ բան ունի, դա դեռ չի նշանակում, որ դիրքում կանգնած զինվորին հասնում է։ Օրինակ, բարձրադիր դիրքերում զորքը մրսում է, քանի որ կանոնակարգով բուշլատների հատկացման ամսաթիվը դեռ չի եկել։
Հ.Գ. Երևի, այսուհետ սկսեմ ավելի բաց խոսել բանակի պրոբլեմների մասին»։