Ժնևի MB&F ժամացույցների ստեղծագործական լաբորատորիան L’Epռe մանուֆակտուրայի հետ համատեղ ստեղծել է սեղանի շարժվող ռոբոտ-ժամացույց՝ Balthazar անվամբ: Մոդելում կա 618 դետալ:
Ժամացույցի մեխանիզմում հավելվել է երկու կիսագնդերում Լուսնի փուլի ցուցանշման գործառույթ: Ռոբոտի աչքերը ռետրոգրադային 20-վայրկենանոց ցուցիչների սուտակե առանցքակալներ են: Balthazar մոդելը թողարկվել է 50 օրինակ սահմանափակ շարքով, որոնցից յուրաքանչյուրը տարբերվում է ասպազենների գույնով՝ սև, արծաթավուն, կապույտ կամ կանաչ:
MB&F-ը (Maximilian Busser and Friends) ժամացույցի լաբորատորիա է, որը հիմնվել է 2005 թվականին Ժնևում Մաքսիմիլիան Բյուսերի կողմից: Մշակում է յուրօրինակ մեխանիզների նախագծեր, համագործակցում Է հայտնի նկարիչների և դիզայներների հետ:
168.am