Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն որոշել են զավթել ԿԸՀ-ն
Այո, այսօր հայտարարվեց, որ ԿԸՀ նախագահի պաշտոնում առաջադրում են ՔՊ-ական Վահագն Հովհակիմյանին: Մի կողմ թողնելով Վահագն Հովակիմյանի անձնական կարողություները (և կազմակերպչական անկարողությունները), հարկ է արձանագրել, որ 1995 թվականից ի վեր Հայաստանը չի ունեցել այս աստիճան կուսակցականացած ԿԸՀ նախագահ:
Ոչ Լևոն Տեր-Պետրոսյանի, ոչ Ռոբերտ Քոչարյանի և ոչ էլ Սերժ Սագսյանի օրոք իշխանությունը չի իջել այնքան, որ կուսակցականին դարձնի ընտրական մարմնի ղեկավար:
Այո, այն ժամանակներում ընտրությունները այլ խնդիրներ ունեին: Բայց կուսակցական մեկին դարձնել այն մարմնի ղեկավար, որը պետք է կուսակցությունների մրցապայքարի անաչառությունը ապահովի – այդպիսի բան տեսած չկայինք:
Սա նույնն է, ինչ եթե երկու ֆուտբոլային թիմերի խաղի մրցավարը, նախքան մրցավար դառնալը, լիներ այդ թիմերից մեկի խաղացող և իր ամբողջ կարիերայի համար պարտական լիներ այդ թիմին: Այդպիսի ֆուտբոլը չի կարող ազնիվ լինել, այդ խաղի արդյունքները չեն կարող կասկած չհարուցել:
Իր ամբողջ կարիերայի համար Նիկոլ Փաշինայնին ու ՔՊ-ին պարտականը ուրեմն պիտի անաչառ հսկի, որ ՔՊ-ն օրենք չխախտի, ընտրախախտումներ չանի, հանրությունն էլ իրեն հավատա՞: Ծիծաղելու է (կամ լացելու):
Հ.Գ. Գրողը տանի, անգամ Ադրբեջանում, Ռուաստանում ու Բելառուսում ԿԸՀ նախագահները կուսակցական (կամ նախկին կուսակցական) չեն:
Դանիել Իոաննիսյանի ֆեյսբուքյան էջից