
Արցախյան 44-օրյա պատերազմը անկյունադարձային էր բոլորի համար եւ փոխեց ամեն բան՝ առօրյա կյանքից մինչեւ մշակույթ, կրթություն, սոցիալական եւ հոգեւոր կյանք:
Պատերազմի օրերին, ավելի քան երբեւէ, բոլորը համախմբված էին ու փորձում էին ամեն կերպ օգնել սահմանին կանգնած զինվորին, նրա ծնողին եւ գոտեպնդել հասարակությանը: Հենց այս օրերին էլ ծնվեցին երգեր, որոնք հայրենիքի, դրա հանդեպ սիրո եւ հանուն արժանապատիվ խաղաղության պայքարի մասին են: