Քաղաքագետ Հայկ Ա. Մարտիրոսյանի գրառումը. «Բոլոր նրանք, ովքեր կարծում են թե կեղտոտ կամ իրենց կարծիքով կեղտոտ կոմպրոմատներով կարող են մարդկանց վարկաբեկել՝ խարխափում են խավարում, կամ էլ՝ հույսները դրել են մյուսների անգիտության վրա: Եվ Արսինե Խանջյանի մասնակցությամբ կադրեր են տարածում՝ իբրև վարկաբեկիչ:
Ասեմ հետևյալը. Հոլիվուդում բացառիկ դեպքերում է, որ դերասանուհիներն իրոք իրենք են մերկ նկարահանվում: Շատ հաճախ՝ գրեթե գերազանցապես օգտագործվում են նմանակներ, կամ՝ վիզուալ էֆեկտներ: Նմանակները կոչվում են «բոդի դաբլ»-ներ: Արսինեն՝ բացառվում է, որ ինքը նկարահանվեր, որովհետև ո՛չ դրա կարիքն ուներ դրամական առումով, ո՛չ էլ ռեժիսորների կանայք ցուցադրում են իրենց մերկությունը: Դա բոդի դաբլ է և թող կեղտոտ կոմպրոմատների վարպետները լռեն:
Եվ հետո՝ եթե անգամ ինքը նկարահանված և մերկացած լիներ: Լավ է մերկ լինել մարմնոք, կան մտոք և ապա՝ ի՞նչ կապ ունի մերկ նկարվելը քաղաքական հայացքների և արդարության հետ:
Հասկանալի է, որ Հայաստանում կեղտ մոգոնելն ու քաղաքական հակառակորդների վրա շպրտելը խիստ պահանջված զբաղմունք է, բայց դա հատուկ է դրանից հաճույք ստացող մարդկանց և հետո ժամանակն է, որ հասարակությունը լրջանա ու սկսի դատապարտել այդ էժանագին և ցածրակարգ վարքագիծը»: