Ըստ Ռուսաստանի սահմանադրության, Ռուսաստանը, ճանաչելով 4 մարզերը որպես իր տարածք, ըստ սահմանադրության պահանջի, պարտավոր է պաշտոնապես պատերազմ հայտարարել Ուկրաինային, որն “ագրեսիա” է իրականացնում իր նկատմամբ։ Այս մասին ֆեյսբուքում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը.
«Իսկ դա ինչ է փոխում։ Դա փոխում է թիրախներն ու օգտագործվող զենքի տեսականին։ Հակառակ դեպքում կարող ենք համարել, որ Ռուսաստան, որպես պետություն, այլեւ գոյություն չունի։ Խաղադրույքն Ուկրաինայի, կամ Ռուսաստանի, որպես պետություն լինելն է։
Մոտ օրերս, երկու տարբերակի դեպքում էլ, սպասվում են իրադարձություններ, որոնք կորդինալ կերպով կփոխեն աշխարհը ու պարզ չէ, թե որտեղ ենք հայտնվելու։ Փոխվելու է ամեն ինչ»։