
ՀՅԴ անդամ Շաղիկ Մարուխյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 7֊ին, ժամը 18։00֊ից` Կոնդի Սբ. Հովհաննես եկեղեցում։
Վերջին հրաժեշտի արարողությունը տեղի կունենա հաջորդ օրը` հոկտեմբերի 8-ին, ժամը 13:00-ին` նույն եկեղեցում։ Հուղարկավորությունը` Երևանի քաղաքային պանթեոնում (Թոխմախի գերեզմանատուն):
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՅԴ նվիրյալ անդամ, հասարակական֊քաղաքական գործիչ Շաղիկ Մարուխյանը մահացել է այսօր` հոկտեմբերի 3-ին, 54 տարեկան հասակում։