
Իրանի հյուսիսում 5,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, որի հետևանքով տուժել է 235 մարդ: Այս մասին հոկտեմբերի 5-ին հայտնել է Tasnim գործակալությունը։
Նշվում է, որ ստորգետնյա ցնցումներ են գրանցվել Խոյ քաղաքի մոտ: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 10 կմ խորության վրա։
Տուժածները հիվանդանոցներ են տեղափոխվել ձեռքերի և ոտքերի կոտրվածքով, գլխի վնասվածքներով, հայտնում է գործակալությունը։ Երկրաշարժի հետևանքով՝ տուժել է ավելի քան 230 մարդ։