Կապիտուլյանտը հերթական դավաճանական սուտն է ասել, թե իբր Մադրիդյան սկզբունքների ճանաչմամբ Հայաստանը 2007 թ․-ին Արցախը ճանաչել է Ադրբեջանի մաս։ Չկա նման բան։ Մադրիդյան դրույթներում արձանագրվել է ինքնորոշման իրավունքի սկզբունքը, որը նշանակում էր Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ճանաչում որպես պետականաստեղծ սուբյեկտ, որը կարող է ինքնորոշվել, բնականաբար՝ Ադրբեջանի կազմից դուրս։
Հենց կապիտուլյանտին անգամ օտար ղեկավարներն են ասել, որ Իլհամ Ալիևը հասկանում է, որ Արցախը նախկին սահմաններով այլևս չի կարող լինել Ադրբեջանի կազմում։
Բանակցային պատմության մասին կարող եք կարդալ «Հայկական նախագծի» մասնագետների ծավալուն զեկույցը (http://research.armenianproject.com/…/%D4%BC%D5%A5%D5…)։
Էդգար Էլբակյանի ֆեյսբուքյան էջից