«Գազպրոմում» ներդրումների գովազդները կեղծիք են. Սամվել Մարտիրոսյանը զգուշացնում է
Advertisement 1000 x 90

«Գազպրոմում» ներդրումների գովազդները կեղծիք են. Սամվել Մարտիրոսյանը զգուշացնում է

Այսօր մի քսան հոգի գրել են, որ «Գազպրոմ»-ի մեջ ներդրումների գովազդն են տեսել ու որոշել են գումար ներդնել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը։

Նա նշել է, որ գումար ներդնելու մի քանի փորձեր են եղել և մարդիկ վնասներ են կրել։

««Գազպրոմում» ներդրումների գովազդները կեղծիք են։ Եվ ընդհանրապես, Ֆեյսբուքում հանդիպած առաջին իսկ գովազդը տեսնելուց չի կարելի գումարները ներդնել։ Լավ, էդ ամենը մի կողմ։ Նորություններ չեք կարդո՞ւմ»,-գրել է նա։