«Վերջապես բերեք ամենասթափ հաշվարկով ծանրութեթեւ անենք, թե ի՞նչ է տվել եւ առել մեզանից այս չարչրկված պատերազմը»
Advertisement 1000 x 90

«Վերջապես բերեք ամենասթափ հաշվարկով ծանրութեթեւ անենք, թե ի՞նչ է տվել եւ առել մեզանից այս չարչրկված պատերազմը»

Հովակիմ Զաքարյանի ֆեյսբուքյան էջից.

«Վազգեն Սարգսյանը շատ լավ հասկանում էր, որ Արցախյան պատերազմը մեզ տվեց արևի տակ պետություն ունենալու իրավունք։ Արյան գնով նվաճված իրավունք, որը դասալիքներն ու նախկին խմբագիրներն ամեն գնով հիմա արժեզրկում են։

Վերջապես բերեք ամենասթափ հաշվարկով ծանրութեթեւ անենք, թե ի՞նչ է տվել եւ առել մեզանից այս չարչրկված պատերազմը: Բոլոր իմաստներով եւ կտրվածքներով վերարժեքավորենք: Մեղրու, Կապանի, Վարդենիսի ու Մասիսի՜ ազատագրումից սկսած մինչեւ Շուշի ու Լաչին… ազգային արժանապատվության վերականգնումից մինչեւ անկախ պետականության վերականգնումն ու պահպանումը, մինչեւ տարածաշրջանային ու գեոպոլիտիկ փաստ ու փաստարկ:

Ձերբազատվե՞նք պատերազմից, ձերբազատվե՞նք Ղարաբաղից…

Ինչպե՞ս, եթե դա արդեն մի ամբողջ սերնդի կյանք ու պատմություն է՝ պսակված տասնյակ հազարավոր զոհերի արյամբ ու հիշողությամբ, հարյուր հազարավոր մարդկանց՝ ճակատագիր ու կյանքի նպատակ»: