Հիվանդանոցից ոստիկանության Սպիտակի բաժնում փետրվարի 3-ին հաղորդում է ստացվել, որ թունավորմամբ բուժօգնության են դիմել 1971 թ. ծնված Նորայր Պ.-ն, 1974 թ. ծնված Մարգարիտ Ե.-ն և 1995 թ. ծնված Նելի Պ.-ն: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ վերջիններս թունավորումը ստացել են նույն օրը Սպիտակ-Շիրակամուտ ճանապարհին՝ իրենց ավտոմեքենայում գազի արտահոսքի հետևանքով:
Կատարվում է քննություն:
Իսկ փետրվարի 2-ին հիվանդանոցից ոստիկանության Գավառի բաժնում հաղորդում է ստացվել, որ սննդային թունավորմամբ բուժօգնության են տեղափոխվել 1968 թ. ծնված Տիգրան Ե.-ն, 1991 թ. ծնված Վիգեն Ե.-ն, 1971 թ. ծնված Վարդուհի Ա.-ն և 1994 թ. ծնված Շուշաննա Բ.-ն:
Մեկնած օպերատիվ խմբին 1994 թ. ծնված Գարիկ Ե.-ն հաղորդում է տվել, որ տանը ընտանիքի անդամները կերել են պահածոյացված սնունդ և թունավորվել:
Նախապատրաստվում են նյութեր: