«Ռուբիկոնը» կարծում եմ վաղուց անցած է…
Advertisement 1000 x 90

«Ռուբիկոնը» կարծում եմ վաղուց անցած է…

Աչքովս ընկավ,որ Սամվել Բաբայանը նախկին նախագահներին հրավերներ է անում,համախմբման կոչեր է անում,կոնսոլիդացիայից է խոսում,խոսում է նաև Արցախի և Հայաստանի առջև ծառացած խնդիրներից:

Ու դա այսօր անում է մի մարդ ով պետք է հրաշալի հասկանար 2018թ վտանգը և այս տարիներին ոչ թե լծվեր նիկոլական իշխանության գովերգումներով ու սատարումներով,այլ նկատեր Արցախում փորձառու գեներալների հեռացումը,Արցախի հերոսների նկատմամբ հետապնդումները,նրանց պախարակումն ու հեղինակազրկելու փորձերը:

Սամվել Բաբայանը լինելով Արցախի բանակի նախկին հրամանատար միթե՞ չէր հասկանում ելակ-տռուսիկ-մայկա քարոզարշավի վտանգավորությունը,իբր 80-ականների զենքերի մասին հեքիաթները,Ստեփանակետի օդը 2016-ի համեմատ ավելի պաշտպանված լինելու մասին լոլոները,կներեք բայց ես չեմ կարող հավատալ նրա անկեղծությանը:

Ստացվում է ինչ,կարելի էր երկիրը քանդողներին սատարել,օգտվել իշխանության բարեհաճությունից իսկ հետո երբ էլ տարբերակ չկա նախկին նախագահներին հիշել ու հրավիրել միջոցառման ու իբր համախմբման իլյուզիա ստեղծել հա՞:

«Ռուբիկոնը» կարծում եմ վաղուց անցած է,նման մարդկանց հրավերները չեն կարող լինել անկեղծ:

Վահան Բաբայանի ֆեյսբուքյան էջից



Նման նյութեր