Նման սարք մենք կտեսնենք, ցավոք, ոչ շուտով։
Apple-ն արտոնագրել է «Ճկուն ծածկույթով էլեկտրոնային սարքը»։ Սա հաստատում է, որ ընկերությունը շարունակում է ճկուն iPhone-ի մշակումը։ Այս մասին հայտնում է Mydrivers պորտալը։
Ի՞նչ է ասում արտոնագիրը:
iPhone-ը կստանա ծալովի էկրան՝ էկրանը դեպի դուրս;
Ինքնավերականգնվող նյութը կպաշտպանի քերծվածքներից;
Նյութը կլինի պլաստիկ և փափուկ, ոչ ապակեպատ:
Միգուցե ապագայի iPhone-ի էկրանները կարողանան «բուժել իրենց վերքերը», որպեսզի միշտ պահպանեն իրենց սկզբնական ձևը: Apple ընկերությունը ստեղծում է բազմաթիվ արտոնագրեր։ Գաղափարները կյանքում միշտ չէ, որ իրականանում են, ուստի մոտ ապագայում նման սարքի սպասել ակնհայտորեն չարժե։
Apple-ի քաղաքականությունն է՝ ավելի լավ անել, ոչ թե ավելի վաղ: Վերլուծաբանները նշում են, որ ընկերությունը միշտ կկարողանա առաջատար դիրքեր գրավել շուկայում, նույնիսկ, եթե մի քանի տարի անց տեղի ունենա առաջին ճկուն iPhone-ի թողարկումը։
Սիրարփի Աղաբաբյան