Հոկտեմբերի 8-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Այդ օրը, ժամը 09։15-ի սահմաններում ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել Երևանի բնակիչ 47-ամյա Սեյրան Վ․-ից, ով հայտնել է, որ Արարատի մարզի գյուղերից մեկում բնակվող իր կնոջ մորը հայտնաբերել է ծեծված, մարմնի որոշ հատվածներում կան կապտուկներ, պարանոցը խեղդած, և նրա վրա կան նաև արնանման հետքեր։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները պարզել են նաև, որ վիրավորը նույն գյուղի բնակիչ 72-ամյա կին է, ով «պոլիտրավմա, մարմնի տարբեր մասերի վնասվածքներ» ախտորոշմամբ տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Մինչ Էրեբունու հիվանդանոցի բժիշկները պայքարում էին կնոջ կյանքի համար, ինչը նրանց հաջողվել է, Արարատի մարզի ոստիկանները՝ մարզի ոստիկանապետի և Ատաշատի ոստիկանապետի գլխավորությամբ, համագործակցելով մարզային քննչական վարչության քննիչների հետ, պարզել են, որ նույն օրը, ժամը 04։00-ից 06։00-ն ընկած ժամանակահատվածում այդ գյուղի բնակիչ 42-ամյա Մայիս Ե․-ն մտել է իր կողմից ծեծված կնոջ տուն հետնամասի դռնով, այնուհետև ծեծի է ենթարկել կնոջը, որից հետո փորձել է բռնաբարել։
Սակայն ճիվաղը, չկարողանալով ավարտին հասցել իր սև գործը, դիմել է փախուստի։
Արարատի մարզի ոստիկանները տաք հետքերով հայտնաբերել են Մայիս Ե․-ին, տեղափոխել ոստիկանության Արտաշատի բաժին, որտեղից էլ նրան ներկայացրել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։