«Ովքեր կշարունակեն բարբաջել «միայն թե նախկինները չգան»` որպես թշնամական քարոզիչ պետք է պատժվեն ամենախիստ ձևով». Արտակ Զաքարյան
Advertisement 1000 x 90

«Ովքեր կշարունակեն բարբաջել «միայն թե նախկինները չգան»` որպես թշնամական քարոզիչ պետք է պատժվեն ամենախիստ ձևով». Արտակ Զաքարյան

Ինչու՞ է «թավշյա իշխանափոխությունը» մարդկանց ուղեղներում միայն մեկ հարց մեխել. «մենակ թե նախկինները չգան»: Դավաճան թավշիստների բոլոր խոստումները մոռացվել են, բայց այս մեկն ամեն առիթով թմբկահարում են:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը․

«Իրականում այդ հանրային թույնը նախորդ իշխանության վերադարձի հետ ոչ մի կապ չունի: Եթե ուշադրություն եք դարձրել, նիկոլականները հանգիստ ավիրում են երկիրը, քանդում ու հանձնում են թշնամուն ամեն ինչ: Դա անում են առանց իրենց ընտրողի աջակցության և թքած ունենալով իրենց ընտրողի կարծիքի վրա:

Սակայն, հենց ընդդիմությունն ակտիվանում է, փողոցային ակցիաներ է անում, միասնության կամ իշխանափոխության կոչեր է հնչեցնում, կամ էլ մասնակցում է նախընտրական արշավների` նիկոլիզմը միացնում է հատուկ իր տգետ մասսայի համար պատրաստած` «նախկինները գալիս են» կոճակը: Այդ ֆրազան այնպես է ներարկած ցածր խավի ուղեղում, ինչպես ասենք թմրանյութն է աշխատում թմրամոլի համար:

Սա քաղտեխնոլոգիական կարևոր մեխ է, որի միջոցով ցանկանում են աշխարհի քարտեզի վրայից վերացնել Հայաստան պետությունը: Ապագայում ոչ մի ազգ կամ պետություն` հայ ժողովրդի կործանման մեղքի բաժին չի ունենալու, որովհետև բոլորն ասելու են` «հայ ժողովուրդն է այդպես ուզել»: Հայ ժողովուրդն է ընտրել իր կործանման ճանապարհը, և չի ցանկացել հետ կանգնել նրանից:

Հատկապես վերջերս, միջազգային լրատվամիջոցներում հաճախ են հայտնվում տարբեր երկրների վերլուծաբաններ, որոնք հենց այդպես էլ ձևակերպում են իրավիճակը. «հայ ժողովուրդը շանս ունի փրկվելու, սակայն ընտրել է փաշինյանի հետևից դեպի կործանում գնալու ճանապարհը»:

Մեր վերականգնման միակ եղանակը` համազգային համախմբումն է` հանուն գոյաբանական սպառնալիքի չեզոքացման, հանուն նոր, անվտանգ ու խաղաղ պետության կառուցման:

Համախմբումը պետք է ունենա մեկ բացառություն` նիկոլիզմը: Ոչ թե նիկոլականները, այլ նիկոլիզմը` որպես պառակտիչ, քայքայիչ գործոն:

Բոլոր նրանք, ովքեր կշարունակեն բարբաջել «միայն թե նախկինները չգան»` որպես պառակտիչ, թշնամական քարոզիչ պետք է պատժվեն ամենախիստ ձևով»,- գրել է նա։



Նման նյութեր