
Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից.
«Հռետորական հարց է հնչում, թե մենք երբ ենք դուրս գալու ռուս-թուրքական վանդակից: Նախ, վանդակի կոորդինատները սխալ եք նշում, մենք իրականում ռուս-թուրքական-իրանական վանդակի մեջ ենք ու այդտեղից երբեք դուրս չենք գալու, դա է մեր աշխարհագրությունը: Իրականությունն ընդունեք այնպես, ինչպես դա կա: Այդ վանդակից դուրս գալու միայն մեկ տարբերակ կա, տեղափոխվել Գլենդել, կամ էլ դառնալ Սիրիա ու Ուկրաինա, բայց էլի մնալ նույն վանդակի մեջ:
Պետք է վերադառնալ իրականություն, ելքերը, կամ դրանց բացակայությունն այդ վանդակի մեջ է, ուրիշ վանդակ մեզ համար չկա»: