Սա մեծ բլեֆ է. Շարմազանով
Advertisement 1000 x 90

Սա մեծ բլեֆ է. Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքում գրում է․

«ԵՄ ու Արեւմուտքի առաքելության վրա հույս դնողներ, Արեւմուտքը ճար ունենա՝ ԵՄ անդամ Կիպրոսի տարածքի 38 տոկոսը կազատի թուրքերից։

1974-ից Կիպրոսի մի մասը օկուպացրել են թուրքերը, իսկ ԵՄ-ն ու Արեւմուտքը բան էլ չեն կարողանում անել։

Նենց որ,իզուր հույսեր մի փայփայեք։

Սա մեծ բլեֆ է։

Հ.Գ. Ուղիղ 2 տարի առաջ պատերազմի թեժ պահին հանդիպեցի Նիկոլ Փաշինյանին։

Ասեց՝ վիճակը վատ է։

Ասեցի՝ ո՞վ կարող է կանգնեցնել պատերազմը։

Ասեց՝ ԱՄՆ-ն խառն է ընտրություններով, Ֆրանսիայի ազդեցությունը Թուրքիայի վրա ազդելու բավարար չէ, կարծում եմ՝ ՌԴ-ն։

Ասեցի՝ դե գնա ու խնդրի մեր դաշնակցին կանգնեցնի պատերազմը։

Չարեց։

Հոկտեմբերի 19-ին էլ չլսեց Պուտինի առաջարկն ու չդադարեցրեց պատերազմը՝ տալով Հադրութը, Շուշին ու հազարավոր նոր զոհեր։

ՆԱՏՕ-ն, ԵՄ-ն ու Արեւմուտքը ոչ 2020-ին են կարողացել մեզ օգնեն, ոչ էլ՝ հիմա են օգնելու։

Արեւմուտքի նպատակն է Նիկոլի ձեռքերով ռուսներին հանել տարածաշրջանից, բայց դա դյուրին գործ չէ ու երեւի երկուսն էլ՝ «թարս կապույտ« են լինելու։

Ռուսաստանի մեջքի հետեւում «խաղեր տալը» մեր պետական շահերից չի բխում։

Հասկացեք վերջապես։

Հետո գնացքը գնալու է, ուշ է լինելու»։



Նման նյութեր