Հումորիստ Սերգեյ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Փորձենք Բրյուսովը փակել/միավորելը գլոբալ կոնտեքստով նայել.
– Ինչպես ա դա լավացնելու գիտելիքի որակը
– Ինչպես ա դա նույն ուսանողին ավելի լավ ու արդյունավետ մասնագետ դարձնելու
– Ինչպես ա լոգիստիկ խնդիրը մտածված՝ տրանսպորտ, տարածք, հարմարություններ, այլ
– Ինչպես ա Բրյուսովի շենքը ավելի օպտիմալ ծառայելու երկրին (ի դեպ, ես ինքս չեմ կարծում, որ Բրյուսովը լավագույն վայրում ա գտնվում ու Օպեային մոտ լինելը նպաստում ա լավ կրթությանը)
– Ինչպես ա նախատեսված անցումային փուլը դեպի վերջնական ֆորմատ:
Գուցե իրոք էնքան լավ փոխեն համակարգը, որ համ դասախոսները հարմար զգան, համ ուսանողները ավելի լավ մասնագետ դառնան: Բայց հաշվի առնելով, թե որտեղից են աճում կառավարության ձեռքերը (հետույքից – խմբ.), դա քիչ հավանական ա: Ու արդյոք ավելի տրամաբանական չէր լինի նախ ամբողջական պլանը ներկայացնել, քննարկել ԲՈՒՀ-երի հետ, հետո նոր կայացնել որոշում?
Մի խոսքով՝ շատ հում, ծայրահեղ ոչ կոմպետենտ ու մանկամիտ որոշում ա, որից դժվար, թե ինչ որ մեկը շահի»: