«Աշխատանքի վարձատրության նման համակարգը արատավոր է, որ այն արժեք չի ստեղծում և ավելին` նպաստում է հանրային ռեսուրսների վատնմանը». Հովհաննես Ավետիսյան
Advertisement 1000 x 90

«Աշխատանքի վարձատրության նման համակարգը արատավոր է, որ այն արժեք չի ստեղծում և ավելին` նպաստում է հանրային ռեսուրսների վատնմանը». Հովհաննես Ավետիսյան

Հովհաննես Ավետիսյանի ֆեսբուքյան էջից․

«Օրերս Կառավարությունը հավանություն տվեց 2023 թվականի ՀՀ պետական բյուջեի օրենքի նախագծին և կուղարկի ՀՀ Ազգային Ժողով ընդունման:

Հաջորդ տարի հայրենական կառավարությունը որոշել է ավելի քիչ պարգևատրվել, քան որոշել էր այս տարի` 90 միլիոն դոլարի փոխարեն մտածում են բավարարվել 60 միլիոն դոլարով: Ինչպիսի մեծահոգություն:

Ի դեպ, ես շարունակում եմ պնդել, որ աշխատանքի վարձատրության նման համակարգը արատավոր է, որ այն արժեք չի ստեղծում և ավելին` նպաստում է հանրային ռեսուրսների վատնմանը:

Այս տվյլաները հարապարակում եմ, քանի որ նախ սրանք գաղտնի չեն, և հանրությունը պետք է տեղեկացված լինի և հետո իմ մասնագիտական պարտքն է օգնել հանրությանը հասկանալու, թե իրենից հավաքագրված հարկերը ինչերի վրա են ծախսվում, և դրանից հատկապես ինչ չափով են ծախսվում պետական ծառայողների վատ աշխատանքը պարգևատրելու համար:

Թվերի աղբյուրը ՀՀ ֆինանսների նախարարությունն է, աղյուսակը կազմեցի ես: Տարածելուց լավ կլիներ աղբյուր նշեք: Ի դեպ ՊՆ տվյալները գաղտնի են, դրա համար չկա:

ԼՐԱՑՈՒՄ

Պլանավորվող պարգևավճարների թվերը նվազել են, սակայն աշխատանքի վարձատրության թվերը մեծացել են, օրինակ, Ոստիկանության գծով այս տարվա համեմատ հաջորդ տարում, շուրջ տաս միլիարդ դրամով ավել աշխատավարձ և դրան հավասարեցված վճար են ստանալու»:



Նման նյութեր