Դավիթենք 21 հոգով մենակ են մնում թշնամական հատուկջոկատայինների դեմ, բայց գերի չեն հանձնվում, մինչև վերջին շունչը կռիվ են տալիս ու ընկնում հերոսի մահով. Արամ Գևորգյան
Advertisement 1000 x 90

Դավիթենք 21 հոգով մենակ են մնում թշնամական հատուկջոկատայինների դեմ, բայց գերի չեն հանձնվում, մինչև վերջին շունչը կռիվ են տալիս ու ընկնում հերոսի մահով. Արամ Գևորգյան

Արամ Գևորգյանի ֆեյսբուքյան էջից.

«Ազատյան Դավիթը Երևանից էր։ Մեր՝ թիվ 82 դպրոցը կարմիր վկայականով էր ավարտել։ Երևանի Պետական Հումանիտար- Տեխնիկական քոլեջն էլ էր կարմիր վկայականով ավարտել ու ընդունվել Տնտեսագիտական համալսարան։
2019-ի հունվարին զորակոչվել էր բանակ։ 6 ամիս ծառայեց Երևանի կապի ուսումնական զորամասում, ստացավ կրտսեր սերժանտի կոչում, որից հետո՝ որպես կապի ջոկի հրամանատար, ծառայությունը շարունակել է Ստեփանակերտի ЦОР-ում։
Պատերազմի առաջին օրերից Դավիթն առաջնագծում էր։ Սկզբում Վազգենաշենում, Հադրութի «9-й километр» կոչվող հատվածում, ապա՝ Արա լեռում ու Ջուվառլու կոչվող բնակավայրում։ Այդ ողջ ընթացքում նրանց հրետանային մարտկոցը թշնամուն ծանր կորուստներ է պատճառում։
Հոկտեմբերի 12-ին Ջուվառլու կոչվող բնակավայրի մոտ Դավիթենք իրենց ուղղությամբ դիվերսիոն խմբի առաջխաղացում են նկատում, բայց վերևներից հրաման է գալիս՝ «Չկրակել, մերոնք են»։ Չեն կրակում, ու խմբի մոտենալուց հետո է միայն պարզվում, որ դա թշնամու դիվերսիոն խումբն էր։ Տղերքը 21 հոգով մենակ են մնում թշնամական հատուկջոկատայինների դեմ, բայց գերի չեն հանձնվում, մինչև վերջին շունչը կռիվ են տալիս ու ընկնում հերոսի մահով։
Հրադադարից 1 տարի 2 ամիս անց ադրբեջանական կողմը 11 զինծառայողի աճյուն փոխանցեց Հայաստանին։ Նրանց ինքնությունը հաստատվել է դատաբժշկական փորձաքննությամբ՝ նրանք Ցորի հրետանավորներն էին։ Նրանց մեջ էր նաև Դավիթը…
Տղերքի հոգեհանգիստը տեղի ունեցավ 2021 թվականի դեկտեմբերի 2-ին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում։ Դեկտեմբերի 3-ին Դավիթին ու նրա 3 ընկերներին մայր հողին հանձնեցին Եռաբլուր զինվորական պանթեոնում։
Այսօր Դավիթի ծննդյան օրն է։ Նա պիտի դառնար 22 տարեկան, բայց իր երիտասարդ կյանքը զոհեց հայրենիքի պաշտպանության համար։
Երկնային ծնունդդ շնորհավոր, քաջ տղա։ Խունկ ու խոնարհում հիշատակիդ, Դավիթ ջան»։



Նման նյութեր