Հայոց Աշոտ Գ Ողորմած արքան…
Advertisement 1000 x 90

Հայոց Աշոտ Գ Ողորմած արքան…

Պատմաբան Վահե Անթանեսյանի գրառումը.

«Բյուզանդիայի կայսր Անաստասիոսի մահվան տարում՝ 518 թվականին, բյուզանդական պետական գանձարանում պահվում էր 145,150 կգ ոսկի: Բյուզանդիան համարվելով քրիստոնեության ամենամեծ պատվարը Արևելքում՝ զորեղ աշխարհիկ պետություն էր, ուր ծաղկում էին մշակույթը, արհեստները, գիտությունը… Բյուզանդիան ուներ հզորագույն բանակն աշխարհում….

Հայոց Աշոտ Գ Ողորմած արքան (954-977) իրեն սեղանակից էր դարձրել թափառական անբաններին: Նա պետության գանձարանը դատարկել էր՝ եկեղեցաշինության վրա: Այս ողորմելին պատմիչների հավաստմամբ, շատ անգամ պատարագիչ քահանայի հետ բարձրանում էր եկեղեցու բեմ ու ժամերգություն կարդում: Նրա մահվան ժամանակ Հայոց թագավորության պետական գանձարանում մեկ լումա անգամ չկար՝ արքայի թաղման ծախսերը կատարելու համար…»: