Փարիզի վերաքննիչ դատարանը Apple-ի տուգանքը ռեկորդային 1,1 միլիարդ եվրոյից կրճատել է մինչև 371 միլիոն եվրո, ավելի վաղ ընկերությունը բողոք է ներկայացրել Ֆրանսիայի հակամենաշնորհային կոմիտեի որոշման դեմ, որը iPhone արտադրողին մեղադրել է արդար մրցակցության կանոնները խախտելու մեջ։
Ամբողջ Եվրոպայում կարգավորող մարմինները փորձում են նվազեցնել խոշոր տեխնոլոգիական ընկերությունների գերիշխանությունը՝ տուգանքների և այլ պատժամիջոցների համակցությամբ: Այնուամենայնիվ, ընկերությունները ցույց են տվել, որ պատրաստ են վիճարկել հակամենաշնորհային որոշումները՝ տարիներ շարունակ ձգձգելով ծախսատար հետաքննությունները:
Apple-ը հայտարարել է, որ մտադիր է ևս մեկ բողոք ներկայացնել Ֆրանսիայի Գերագույն դատարան՝ տուգանքն ամբողջությամբ չվճարելու համար: Սակայն դատարանի որոշումը բողոքարկելու մտադրության մասին հայտարարել է նաև Ֆրանսիայի հակամենաշնորհային կոմիտեն։
Անցյալ տարի բողոքարկման լսումների ժամանակ Apple-ը մեղադրեց կարգավորողին քաղաքական նպատակներով հակամենաշնորհային կանոնները խախտելու մեջ: Apple-ի պաշտոնյաները հայտարարել են, որ ռեկորդային տուգանքը Apple-ի ղեկավարության դիրքերը ճնշելու արշավի մի մասն է:
2020 թվականին ֆրանսիական կոմիտեն տուգանեց կորպորացիային երկու ընկերությունների՝ Tech Data-ի և Ingram-ի հետ համաձայնության համար: Մատակարարները պայմանավորվել են չմրցել միմյանց հետ՝ կանխելու Apple-ի արտադրանքի վերավաճառողների միջև մրցակցությունը: Երկու ընկերություններն էլ տուգանվել են 76,1 և 63 միլիոն եվրոյով, այնուհետև տույժերը կրճատվել են մինչև 25 միլիոն եվրո և 19,5 միլիոն եվրո։
Անցյալ տարի Ֆրանսիայի կարգավորիչը տուգանեց Google-ին 500 միլիոն եվրոյով՝ թերթերի հրատարակիչների հետ արդար գործարքներ կնքելու պահանջը չկատարելու համար: Ավելի ուշ ընկերությունը հայտարարեց կոմիտեի որոշումը բողոքարկելու մտադրության մասին։
Սիրարփի Աղաբաբյան