Օրեր առաջ Երևանում թալանել են «Էկոֆոն» ՍՊԸ տնօրենի բնակարանը։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, հոկտեմբերի 11-ին ոստիկանության Դավիթաշենի բաժանմունք ահազանգ է ստացվել Երևանի բնակիչ 46-ամյա Մ․Խ․-ից, ով հայտնել է, որ նույն օրը ժամը 12։00-ից 12։30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք հարմարեցված բանալիով բացել են Դավիթաշեն թաղամասում իր տան դուռը, մտել ներս և այնտեղից գողացել ոսկյա զարդեր։
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Դաշվիթաշենի բաժանմունքի պետ Արմեն Հարությունյանն ու Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչը։
Գողության փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։