Լեհաստանում ոստիկանությունը ձերբակալել է մի տղամարդու, ով մի քանի ամսում 1630 կտոր կանացի ներքնազգեստ է գողացել, հայտնել է տեղի ոստիկանության մամուլի ծառայությունը։
Պարզվել է, որ 53-ամյա տղամարդը մի քանի ամիս գիշերը կանացի ներքնազգեստ է գողացել։ Նա շրջել է թաղամասով և պատշգամբներից ու այգիների պարաններից հանել չոր վարտիքները։ Ընդհանուր առմամբ նրան հաջողվել է գողանալ 1630 կտոր ներքնազգեստ։ Վնասի չափը կազմել է մոտ 380 հազար ռուբլի։
Տարածքի բնակիչները, որոնց վարտիքը գողացվել էր, սկսել են կապ հաստատել տեղի ոստիկանության հետ։ Իրավապահներին հաջողվել է գտնել ավելի շատ զոհերի, որոնց օգնությամբ հաջողվել է բացահայտել կասկածյալի ինքնությունը։
Տղամարդու բնակարանը խուզարկվել է: Ոստիկանները հայտնաբերել են ներքնաշորերով լցված մի քանի պայուսակներ։ Բացի այդ, տղամարդու մոտ թմրանյութ է հայտնաբերվել։
Կասկածյալը բերման է ենթարկվել։ Նրան սպառնում է մինչև ութ տարվա ազատազրկում։