«Արցախը այս կամ այլ ձևաչափով անցնի Ադրբեջանի տիրապետության տակ, դա կնշանակի արցախահայության ոչնչացում». Արման Աբովյան
Advertisement 1000 x 90

«Արցախը այս կամ այլ ձևաչափով անցնի Ադրբեջանի տիրապետության տակ, դա կնշանակի արցախահայության ոչնչացում». Արման Աբովյան

Արման Աբովյանի ֆեյսբուքյան էջից.

«Հետաքրքիր է հետևել, թե ինչպես դեմքի <<լուրջ>> արտահայտությամբ իշխանության ներկայացուցիչները համոզում են իրենց ընդիմախոսներին լինել իրատես։

Ըստ երևույթի` իրենց պատկերացումը <<լինել իրատես>> նշանակում է համաձայնվել Արցախը թուրքերին վերջնական հանձնելու նպատակների հետ։

Բարի…լինենք իրատես։

ԵՒ այսպես…եթե Արցախը այս կան այլ ձևաչափով անցնի Ադրբեջանի տիրապետության տակ, ապա դա նշանակում է արցախահայության ոչնչացում կամ տարհանում։

Ադրբեջանի տարածքային ամբողջականության ( առանց Արցախի լրացուցիչ կարգավիճակի հստակեցման) տակ ստրորագրող իշխանությունը հանձնում է Արցախը ոչնչացման։

Ոչ մի միջազգային անվտանգություն երաշխիքներ գործնականում ի զորու չեն լինի կանգնացնել ցեղասպան Ադրբեջանին։

Ոչ մի ստորագրած թուրք-ադրբեջանական ոհմակի հետ <<խաղաղության պայմանագիր>> չի կարող երաշխավորել, որ պատերազմի չի վերսկսի։

Եթե ոնւյնիսկ սրանք ի վերջո <<թղթով>> հանձնեն մարդասպաններին Արցախը ,ապա դա չի բերելու խաղաղություն և յուրաքանչյուր դեպքում Ադրբեջանը ԱՆՊԱՅՄԱՆ փորձելու է կրկին պատերազմ հրահրել Հայաստանի դեմ ։

Հայաստանի իշխանությունների բոլոր փորձերը <<խաղալ>> գերտերությունների հակասությունների շուրջ բերելու են իրավիճակի ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ սրացմանը Հայաստանի և Արցախի շուրջ։

…և այս կարգի շատ իրատեսական փաստեր կարելի է հնչեցնել

Ցանկանում եք լինել իրատես…խնդրեմ»։

aer



Նման նյութեր