
Այսօր՝ հոկտեմբերի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16․45-ի սահմաններում Երևանի բնակիչ, 21-ամյա Վահագն Պողոսյանը իր վարած KIA մակնիշի ավտոմեքենայով Հյուսիս-հարավ նոր կառուցված ճանապարհի՝ Սիլիկյան թաղամասից դեպի Հարավարևմտյան թաղամաս տանող հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով մեկ հոգի բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնությունը ստանալուց հետո դուրս է գրվել հիվանդանոցից՝ հրաժարվելով հիվանդանոցում մնալուց։
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության․ նա եղել է սթափ։ Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորի ինքնությունը։