Ներկայացնում ենք Հովհաննես Իշխանյանի ֆեյսբուքյան գրառումը, որտեղ վերջինս անդրադարձել է 168.am-ի տաղավարում տեղի ունեցած Շավարշ Քոչարյանի հարցազրույցին։
Բոլոր նրանք, ովքեր ծառայել են հայկական բանակում, կարող են դատվել, եթե այսպես շարունակվի։
Արևմտյան լրատվամիջոցները անընդհատ եթեր տրամադրելով իրենց մուտիովշիկներին փոխում են իրականությունը և հայ հանրությունը չի իմանում, թե ինչ է կատարվում իր հետ։ Նաև լուսանցքից դուրս են թողնում ու վարկաբեկում են այն մասնագետներին, որոնք խոսում ու գործում են Հայաստանի ու հայերի պաշտպանության համար։
Հավատացեք ձերոնց, որ պաշտպանված լինեք։
Հայաստանի արտաքին գործերի նախկին փոխնախարարը բացատրում է, որ Արցախից հրաժարվել, նշանակում է հրաժարվել Արցախի ինքնորոշման իրավունքից։
Այսինքն, հրաժարվել այն իրականությունից, որ Ադրբեջանը ագրեսոր է, կոտորել է հայերին, ինչի համար հայերը որոշել են անկախանալ։
Իսկ ի՞նչ է նշանակում հրաժարվել ինքնորոշման իրավունքից։
Նշանակում է, եթե Հայաստանը Արցախի ինքնորոշման համար չէր պայքարում, ուրեմն ագրեսոր է, գնացել, գրավել է նրա տարածքները։
Իսկ ի՞նչ է սա նշանակում։
Սա նշանակում է, այն, ինչ եղավ նացիստական Գերմանիայի հետ։
– Տարածքների զիջում (Արցախից չէ, Հայաստանից ու մինչև անգամ քո տունը կարա զիջվի, իմացի)։
– Ավերածությունների համար հատուցում։ Այն բոլոր ավերածությունների համար, որ եղել են այս ընթացքում, ոչ թե Ադրբեջանը որպես ագրեսոր պիտի փոխհատուցի, այլ Հայաստանը։ Ադրբեջանը թիվն ասել ա՝ 50 միլիարդ դոլար, բայց հա կարա բարձրացնի
– Ներքին կյանքի վերահսկողություն։ Այսինքն, Թուրքիան ու Ադրբեջանը վերահսկելու են Հայաստանի շարժումները։ Այսինքն, Մաշտոցի պուրակի համար շարժում անես, կարան քեզ կոչեն ծայրահեղական ու փակեն։
– Ռազմական հանցագործություններ իրականացրած անձանց հայտնաբերում և դատ։ Այսինքն, եթե անգամ ծառայել ես Հայաստանի բանակում ռազմական հանցագործ ես։
– Տեղահանումներ։ Հայաստանից ու Արցախից կարող են մարդկանց տնից զրկել այն տրամաբանությամբ, որ դու ագրեսոր ես եղել։
Եվ խաղաղություն սա է նշանակում, քանի որ սա խաղաղություն չի, այլ պարտադրելով, զաստավիտով մուտիտի խաղաղությունն է։
Եթե դավաճանում ես մեկ հայրենակցի, արհամարհում ես նրա կորուստը՝ ասելով, դե լավ Արցախից պրծանք, հիմա հանգիստ ապրենք, դավաճանությունը քո վրա է ֆռալու։