
Հոկտեմբերի 19-ին, ժամը 07։50-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վեդի-Վանաշեն ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա:
ԱԻՆ-ից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Վանաշեն գյուղում այրվում է «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենա:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:04-ին, մարվել՝ 08:15-ին: Այրվել է ավտոմեքենան։