Այսօր՝ հոկտեմբերի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 07։30-ի սահմաններում Ոսկետափ-Այգավան միջհամայնքային ճանապարհի Ոսկետափ գյուղի վարչական տարածքում Արարատի մարզի բնակիչ 35-ամյա Սևակ Ա․-ն իր վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենայով, ըստ նախնական տեղեկությունների՝ կորցնելով ավտոմեքենայի կառավարումը, դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել բնակչի տան շինության քարե պարսպին ու երկաթե խողովակներին։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով ուղևոր՝ Արարատի մարզի բնակիչ 21-Արման Պ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Նախաձեռնվել է վարույթ։