
Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան էջից.
«Ախր շատ մուխաննաթ ենք մենք…
Նիկոլը Հայաստանը այսօր-վաղը փաստացի կարող է միացնել Թուրքիային,ՆԱՏՕ-ին, Ռուսաստանին… ում ասես, իսկ մենք դրել քննարկում ենք Բրյուսովի անվան ինստիտուտը Մանկավարժականին միացնելն է ճիշտ, թե՞՝ հակառակը։
Այսպես շարունակվելու դեպքում ոչ Բրյուսովի ինստիտուտ կլինի ու ոչ էլ՝ Մանկավարժական:
Կլինի Աթաթուքի կամ Կարաբեքիրի անվան համալսարան…
Մեկն էլ կա ասում է՝ բա Պուտինին ի՞նչ պատասխան եք տալու,որ Բրյուսովը փակեք։
Վերջն են լրիվ …
Սրանք առանց աչք թարթելու Շուշի ու Հադրութ, Գորիս-Կապան ճանապարհ են տվել,հիմա Բրյուսովի համար «զադնի» պե՞տք է դնեն։
Հայրենիք ու պետություն ենք կորցնում, իսկ սրանք արհեստական օրակարգեր են քննարկում»։