
Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի կապակցությամբ հոկտեմբերի 21-ին Երևանի մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների երթևեկությունը: Այս մասին հայտարարություն է տարածել Ոստիկանությունը:
«Երևանում անցկացվող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի կապակցությամբ հոկտեմբերի 21-ին ժամը 9:00-11-00-ն, արարողակարգային միջոցառումներով պայմանավորված, ըստ անհրաժեշտության, կսահմանափակվեն տրանսպորտային միջոցների երթևեկությունը Մաշտոցի և Բաղրամյան պողոտաներում, Սարալանջի, Տերյան, Կորյունի, Ամիրյան, Պռոշյան և Գրիգոր Լուսավորչի փողոցներում»,- նշված է հայտարարության մեջ: