SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 20-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 12։50-ի սահմաններում ոստիկանության Եղեգնաձորի բաժին ահազանգ ստացվել, որ Վայոց ձորի մարզի գյուղերից մեկի տան անասնագոմում տղամարդու դի կա կախված։
Ոստիկաններն ու քննիչները նշված տան անասնագոմում խոտի հակի թելով կախված վիճակում հայտնաբերել են նույն գյուղի բնակիչ 44-ամյա Զորայր Դ․-ի դին։ Ըստ հարազատների հայտարարության՝ վերջինս ինքնասպան է եղել։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Զորայր Դ-ն ծառայում էր ՀՀ ՊՆ N զորամասում որպես պայմանագրային զինծառայող։ Դեպքի փաստով Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։