
Երգիչ Արամեն «Ինստագրամ» սոցիալական հարթակի իր պաշտոնական էջում տեսանյութ է հրապարակել՝ ցույց տալով նոր տեսահոլովակից մի հատված:
Երգիչը հրապարակել է նոր հոլովակի թիզերը եւ կից գրել. «Շուտով»:
Երգը, որ պրեմիերան շուտով կայանալու է, կոչվում է «Ուրիշ աշխարհ»: տեսահոլովակի հեղինակը Արեն Բայադյանն է: