
Հրշեջներին հաջողվել է մարել Երևան քաղաքի Նոր-Նորքի 1-ին նրբանցքի թիվ 19/1, 19/2 և 20 տների տանիքում բռնկված խոշոր հրդեհը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` խոշոր հրդեհը մարելու համար դեպքի վայր էր մեկնել ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արագ արձագանքման և օպերատիվ խմբերը, հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը և չորս մարտական հաշվարկ:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը հրդեհի մասին տեղեկատվությունը ստացել էր ժամը 12.01-ին: Տուժածներ չկան: